Եվրախորհրդարանը կոչ է արել Թուրքային ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Թուրքիան մերժել է


10:42 , 20 մայիս, 2021

Tert.am-ը գրում է.

Եվրախորհրդարանը մայիսի 19-ին հավանություն է տվել ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ զեկույց-առաջարկին, որով, ի թիվս այլ հարցերի, կոչ է արվում Թուրքիային ճանաչել Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը:

Պատգամավորներն անհանգստացած են Թուրքիայի «թշնամական արտաքին քաղաքականությամբ», այդ թվում` Հունաստանի և Կիպրոսի, ինչպես նաև Սիրիայի, Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում նրա ներգրավվածությամբ, ինչը հակասում է ԵՄ առաջնահերթություններին:

Զեկույցին կողմ է քվեարկել 480, դեմ՝ 64, ձեռնպահ՝ 150 պատգամավոր: Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1987 թվականին:

Թուրքիայի արտգործնախարարությունը պատասխանել է՝ նշելով, որ Եվրախորհրդարանի (ԵԽ) զեկույցն ընդունվել է ԵԽ Գերագույն ժողովում, և որ «վերոհիշյալ առաջարկությունը, որը միակողմանի է և հեռու օբյեկտիվությունից, հնարավոր չէ ընդունել»: Այս մասին տեղեկացնում է dha.com.tr կայքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: