Մենք մեր Հայրենիքի նկատմամբ անտարբեր չենք միայն այն ժամանակ, երբ դանակը ոսկորին է հասնում, մոլի կուսակցականներ, ձեր քարը ձեր փեշից թափեք ու դարձեք ազգ


02:23 , 20 մայիս, 2021
Իմ կուսակցությունն իմ Հայրենիքին է։ Հայրենիքը չպետք է սիրենք գրառումներով, կենացներով։ Այսօր Հայրենիքը վտանգի մեջ է, մեր միասնությունը կփրկի Հայրենիքը։
Մեկ տարի առաջ բոլորս նեղվում էինք, որ Արցախ չենք կարող գնալ, քանի որ կարանտին է, քանի որ անցակետում վճարովի թեստ է և այլն։
Այսօր այլևս Արցախ գնալու մասին չենք մտածում, այլ Գեղարքունիքի և Սյունիքի մասին ենք մտածում։ Հասկանու՞մ եք ինչ է փոխվել, ինչ իրականության մեջ ենք։ Երբեք չէր անցնի ոչ մեկիդ մտքով, որ Սոթքի լեռնանցքը փակ կլինի ոչ թե եղանակի պատճառով, այլ պարզապես թշնամու պատճառով։
Մենք մեր Հայրենիքի նկատմամբ անտարբեր չենք, բայց դա այն ժամանակ երբ դանակը ոսկորին է հասնում, դրա համար հիմա պետք է պահանջ դնենք մեզ զինելու, մեր ու մանուկին զինելու, այլապես մեկ տարի հետո էլ մեր մարզեր տանող ճանապարհները կարող են փակ լինել , բայց ոչ եղանակային պայմաններից ելնելով։
Մոլի կուսակցականներ, ձեր քարը ձեր փեշից թափեք ու դարձեք ազգ․․․