Ադրբեջանի վարչապետը Մոսկվա է մեկնել


12:32 , 19 մայիս, 2021

Armeniasputnik.am-ը գրում է.

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը կայցելի Մոսկվա։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:

Նշվում է, որ Ասադովը Ռուսաստանի մայրաքաղաք կժամանի այսօր ՝ մայիսի 19–ին, այցը կտևի երկու օր: Վաղը սպասվում են բանակցություններ ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի և կառավարութան անդամների հետ։

Ադրբեջանի վարչապետի ծրագրված այցի մասին ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքու կատարած այցի ընթացքում: