Սինգապուրը նախատեսում է մինչեւ օգոստոսի սկիզբը պատվաստել ամբողջ մեծահասակ բնակչությանը


03:56 , 19 մայիս, 2021

News.am-ը գրում է․

Սինգապուրը նախատեսում է մինչ օգոստոսի սկիզբը ամբողջ մեծահասակ բնակչությանը պատվաստել կորոնավիրուսի դեմ առնվազն մեկ դոզա պատվաստանյութով, հաղորդում է Reuters-ը:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Սինգապուրի 5,7 միլիոն բնակիչներից շուրջ երկու միլիոն մարդ ստացել է առնվազն մեկ դոզա: Ըստ իշխանությունների, մոտ 1,4 միլիոնը ավարտել են բուժման ամբողջ ընթացքը երկու դեղաչափերով:

«Ընդմիջումը վեցից ութ շաբաթ դարձնելը թույլ կտա առաջին չափաբաժնով ավելի շատ մարդկանց պատվաստել, եւ այդ դեպքում նրանք որոշակի պաշտպանություն կստանան»,- ասել են առողջապահության նախարարությունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ