Այժմ առավել քան ակնհայտ է, որ վարակի վտանգավորության «խիտ երանգավորումը» համաշխարհային մեդիայի մանիպուլյացիայի արդյունք էր


03:59 , 19 մայիս, 2021
Սահմանափակումները վերացնելուց հետո Տեխասում covid-ից մահվան դեպք չի գրանցվել...
Այժմ՝ առավել քան երբևէ, ԱՄՆ-ում իշխանությունն ապակենտրոնացված է։
Հանրապետական նահանգներից Տեխասում երկու ամիս առաջ նահանգապետը վերացրեց համաճարակով պայմանավորված բոլոր սահմանափակումները՝ արգելելով նաև «vaccine passport-ի» հետագա կիրառումը։
Սահմանափակումները վերացնելուց հետո Տեխաս նահանգում համաճարակից որևէ մահ չի արձանագրվել։
Տեխասում մարդկությունն արդեն վերադարձել է բնականոն կյանքի։
Այս ընթացքում Հայաստան է ներմուծվում՝ եվրոպական մի շարք երկրներում արգելված և մահացու համարվող «astra-zeneca»-ի ևս 50000 խմբաքանակ։
Բացի վերոնշյալ պատվաստանյութից, նիկոլը, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, Հայաստան է ներմուծել նաև ռուսական և չինական արտադրության պատվաստանյութեր։
Փաստացի, գործող վարչախումբը «հպարտ քաղաքացիներին» է «հրամցնելու՝» մի շարք երկրներում արդեն իսկ արգելված պատվաստանյութը։
Հ.Գ. Այժմ առավել քան ակնհայտ է, որ վարակի վտանգավորության «խիտ երանգավորումը» համաշխարհային մեդիայի մանիպուլյացիայի արդյունք էր։