Բրազիլիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 440 000-ին. RT


02:35 , 19 մայիս, 2021

Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 15 732 836-ի, հաղորդում է RT-ն:

Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացել է 439 050:

Նախորդ 24 ժամում կորոնավիրուսով վարակման 75 445 նոր դեպք է գրանցվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների գերազանցել է 150 միլիոնը:

Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան: