Մ-23 ԵԱ.Կամային որակների հաշվին Ավագյանը հաղթեց ու դարձավ բրոնզե մեդալակիր


23:29 , 18 մայիս, 2021

Armsport.am-ը գրում է․

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունը:

Առաջինը պայքարը սկսել են ազատ ոճայինները:

79 կգ քաշային կարգում առաջին բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արման Ավագյանը մինչև վերջին 10 վայրկյանը 1-4 հաշվով պարտվում էր վրացի Գոգա Մամիաուրիին, սակայն վերջում 4 միավորանոց հնարքով առաջ անցավ հաշվի մեջ, հետո ևս 2 միավոր վաստակեց և հաղթեց 7-4 հաշվով:

Ավագյանը դարձավ ԵԱ բրոնզե մեդալակիր: