Առավոտյան մի կրակոց է եղել, բայց ոչ Թաղավարդ գյուղի ուղղությամբ. այդպիսի կրակոցներ հաճախ են լինում․ համայնքապետ


20:07 , 18 մայիս, 2021

Tert.am-ը գրում է.

Այսօր գյուղի ուղղությամբ չեն կրակել, բայց ընդհանրապես կրակոցներ լինում են, գել ու գազան է անցնում, կարող է վախից կրակում են։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Թաղավարդ համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը։

«Գյուղը կիսված է, կեսը իրենց տիրապետության տակ է, առավոտյան ընդամենը մի կրակոց է եղել, այն էլ օդ են կրակել, դեպի գյուղը կրակոց չի եղել»։

Թաղավարդի համայնքապետը նշեց, որ առհասարակ կրակոցներ լինում են, բայց հիմնականում օդ են կրակում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ