Ըմբշամարտ․ Մ23 ԵԱ․ Ռազմիկ Պապիկյանը կիսաեզրափակչում կմրցի թուրք ըմբիշի հետ


17:29 , 18 մայիս, 2021

Armsport.am-ը գրում է․

Հյուսիսային Մակեդոնիայում երեկ մեկնարկել է ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

Ռազմիկ Պապիկյանը մեկնարկել է 1/4 եզրափակչից և հաղթանակ տարել 9:6 հաշվով:
Կիսաեզրափակչում նա կմրցի թուրք Օրմանօղլուի հետ:Հրայր Ալիխանյանը մեկնարկային՝ 10:0 հաղթանակից հետո, 1/4 եզրափակչում 2:4 հաշվով զիջել է թուրք մրցակցին:

65 կգ քշային Հրաչյա Մարգարյանը պարվել է սփոփիչ գոտեմարտում:

125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը, որը մեկնարկել էր վստահ՝ 13:3 հաղթանակով, 1/4 եզրափակչում 3:6 հաշվով զիջել է ադրբեջանցի ըմբիշին:

Հրայր Ալիխանյանը ևս կիսաեզրափակչում է։ Նա կմրցի հույն ըմբիշի հետ:
1/4 եզրափակչում Ալիխանյանը հաղթել է թուրք ըմբիշին: