Իշխանական «Հայկական ժամանակ» թերթը ԵՊՀ-ից խնդրում է տվյալներ իմ գիտական կենսագրության մասին. չճշգրտված սեռի ներկայացուցիչներ, դուք պրիմիտիվ եք


16:01 , 18 մայիս, 2021
Այսօր գալով աշխատավայր` ԵՊՀ, նայեցի օրվա գրությունները և դրանցից մեկը առաջացրեց ժպիտ և նեղմտության հանդեպ զզվանքի զգացողություն: Իշխանական «Հայկական ժամանակ» թերթը ԵՊՀ-ից խնդրում է տվյալներ իմ գիտական կենսագրության մասին` երբ եմ պաշտպանել թեկնածուական և դոկտորական ատենախոսությունները, «ինչ հանգամանքներում», ովքեր են քվեարկել, որքան դեմ և կողմ: Սակայն անզեն աչքով անգամ նկատելի է, որ համալսարանական դիպլոմ այդպես էլ չստացած լրագրողի հիմնադրած թերթի աշխատակիցը չի կարողացել քողարկել ակնհայտ միտումը, քանի որ հարցումը պարունակում է նման տեղեկություններ պահանջող գրություններում 1953 թվականին Ստալինի մահից հետո երբևէ չհանդիպող հարցեր: Նախ` իրենց իշխանության հանդեպ իմ անթաքույց բացասական վերաբերմունքի ֆոնին այսպիսի անգրագետ հարցումը` ինձ հիմնավոր կասկածի հիմք է տալիս միտումի առկայության և իշխանության կողմից սողացող ճնշման նպատակադրվածության վերաբերյալ: Ատենախոսությունների պաշտպանության ընթացակարգը հստակ է, քվեարկությունը` փակ, գաղտնի: Իմ երկու ատենախոսություններն էլ պաշտպանվել են հանձնաժողովների միաձայն կողմ քվեարկությամբ, պաշտպանության ողջ գործընթացի մասին արձանագրությունները և տեսաձայնագրությունները առկա են ՀՀ ԲՈԿ-ում: Միայն մի խնդիր կա, որը ինձ «անհանգստացնում է». իմ ատենախոսությունները, մոտ մեկ տասնյակ գրքերը, դասագրքերը, 90-ից ավելի գիտական հոդվածների մեծ մասը օբյեկտիվ, սակայն հակաթուրքական բնույթ ունեն: Միգուցե սա է մտահոգություն առաջացրել «թշնամանքը կառավարել» ցանկացող առանց բարձրագույն դիպլոմի անձի իշխանության և նրա թերթի մոտ: Մի «մեղք» էլ ունեմ. իմ բազմաթիվ թուրքագետ-սաները (այդ թվում գիտական կոչումներ ունեցող) տարբեր ոլորտներում` գիտական, վերլուծական, կրթական, մամուլի, պետական տարբեր գերատեսչություններում իրականացնում են մասնագիտական գործունեություն, իսկ մասնագիտական` թյուրքագիտական իմացությունը որևէ մեկին չի կարող թույլ տալ Ալիևին համարել «կիրթ, կառուցողական», ընդունել «թշնամանքը կառավարելու» տխմար և տգետ տեսությունը, Շուշին անվանել Շուշա և այլն: Ինչևէ, ես միշտ սիրով եմ շփվում մամուլի հետ, ուստի պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին ինչպես մասնագիտությանս, այնպես էլ իմ համեստ անձի հետ կապված: Ի դեպ, պատրաստ եմ այս թեմայով պատասխանել անգամ «Հայկական ժամանակ»-ի, թուրքական և ադրբեջանական մամուլի հարցերին:
Հ.Գ. դասական ֆիլմում Բենդերը ասում է. «Շուրա, դուք պիժոն եք...»:
Ես ասում եմ. տիկնայք, պարոնայք և այլ կամ դեռևս չճշգրտված սեռի ներկայացուցիչներ, դուք պրիմիտիվ եք:
No photo description available.