Հայտնի է՝ ով կնշանակվի Իրանում ՀՀ դեսպան


15:59 , 18 մայիս, 2021

Hraparak.am-ը գրում է.

Մենք գրել էինք, որ Հայաստանը հետ է կանչում Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին։
Այսօր տեղեկացանք, որ Թումանյանի փոխարեն Իրանում դեսպան կնշանակվի ներկայում ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը։

ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության կազմում ընդգրկված են Վրաստանի, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի և Սահմանազատման բաժինները:

Այս իմաստով տրամաբանական է Ավագյանի նշանակումը Իրանում դեսպան, քանզի Իրանը հենց «իր տարածքի» երկրներից մեկն է։ Ավագյանը դրանից առաջ եղել է նաև ՀՀ ԱԳՆ Թուրքիայի բաժնի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր է, ով երկար տարիներ ներկայացրել է նաև Հայաստանը Ստամբուլում տեղակայված Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում։

Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել ԱԳՆ-ից, բայց չհաջողվեց կապ հաստատել։