Բեռնատարը չի կարողացել մտնել Խանջյան փողոցի թունելներից մեկը


14:54 , 18 մայիս, 2021

Panorama.am-ը գրում է.

Քիչ առաջ արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանի Խանջյան փողոցի ստորգետնյա թունելներից մեկում: Բարձր բեռնատար մեքենայի վարորդը, չնայած փակցված գրությանը, թե քանի մետր բարձրության մեքենա կարող է մտնել ստորգետնյա թունել, ուզել է մտնել: Դա նրան, իհարկե, չի հաջողվել ու վնասել է մեքենան: