Չեռնոբիլի ԱԷԿ-ի չորրորդ էներգաբլոկի ռեակտոր սրահում պահվող ուրանի վառելիքի զանգվածներում կրկին բաժանման ռեակցիաներ են ընթացել:
Մարդկության պատմության մեջ ամենասարսափելի միջուկային աղետից 35 տարի անց սենսորները ֆիքսում են նեյտրոնների քանակի աճ, ինչը վկայում է միջուկային ակտիվության մասին:
Եթե նեյտրոնային հոսքի ավելացումը էական լինի, այն կարող է վկայել ակառավարելի միջուկային ռեակցիայի առկայության մասին: Սակայն, ինչպես նշում են մասնագետները, ներկայումս դրա վտանգը չկա:
«Ներկայումս բոլոր վայրերում սենսորների ցուցիչները ստաբիլ վիճակում են գտնվում: Ներկայիս աճի մակարդակը դեռևս շղթայական ռեակցիայի վտանգ չի ներկայացնում», - հայտնել է ԱԷԿ-ի աշխատակիցներից մեկը:
Ուկրաինայի ատոմային էլեկտրակայանների անվտանգության ինստիտուտի գիտնականները նշել են, որ ուշադիր կերպով ուսումնասիրում և հսկում են խնդրահարույց էներգաբլոկը: