Պատմությունը կրկնվում է, ու ադրբեջանցիներն էս իշխանությունների օրոք նոր տարածքներ իրենցով անելու հրաշալի հնարավորություն են ստացել


13:14 , 18 մայիս, 2021
2020թ դեկտեմբերին Տիգրան Ավինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ սահմանազատման աշխատանքների բանակցությունների հիմքում դրվելու են 1928-29 թթ. քարտեզները։
Ինչպե՞ս են գծվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային խնդիրներն այդ տարիներին, կա՞ն համապատասխան քարտեզներ, երևի թե գուգլով չեք էլ գտնի։ Ինչի համար եմ սա ասում։
Տպավորություն է, որ Ադրբեջանը սահմանային խնդիրները ներկայումս լուծելու համար առաջնորդվում է տարբեր տարիներին գծված քարտեզներով, ոչ թե մենակ 28-29-ի ֆիքսվածով։ Արխիվները փորփրելու ու համեմատելու մեծ աշխատանք կա անելու, միայն գիտենք, որ 1936թ ից հետո հայ-ադրբեջանական սահմանները փոփոխության չեն ենթարկվել մինչև Արցախյան շարժման ընկած ժամանակաշրջանում։ Իսկ մինչ 36 թիվը ադրբեջանցիները միշտ նոր հողային տարածքներ են ձեռքբերել մեզնից՝ առաջնորդվելով իրենց աղբյուրներով ու «քերել են» մոտ 1200 քկմ տարածք։
Պատմությունը, ոնց հասկանում եմ, կրկնվում է, ու ադրբեջանցիներն էս անհետևողական իշխանությունների օրոք նոր տարածքներ իրենցով անելու հրաշալի հնարավորություն են ստացել։