Զիդանը, ամենայն հավանականությամբ, կմնա Ռեալում


12:10 , 18 մայիս, 2021

Armsport.am-ը գրում է.

Զինեդին Զիդանը մյուս մրցաշրջանում կարող է մնալ «Ռեալում»։

Մադրիդյան ակումբում կարծում են, որ, ամենայն հավանականությամբ, ֆրանսիացի մասնագետը չի լքի թիմը։

El Chiringuito պարբերականը Զիդանի՝ «Ռեալում» մնալու հավանականությունը գնահատում է 55%:

Ավելի վաղ Goal-ը գրել էր, որ Զիդանը թիմի ֆուտբոլիստներին հայտնել է, որ մրցաշրջանից հետո հեռանալու է թիմից։