«Սովորենք ու ժպտանք միասին` հետաքրքիր դեպքեր մեր մեծերի կյանքից»


23:57 , 14 օգոստոս, 2013

Ակսել Բակունցը երկար խոսել չէր սիրում, վիճում էր հազվադեպ, բայց` անզիջում, շիտակ ու աննահանջ:

Երբ բարձր տրամադրություն էր ունենում, երգում էր Կոմիտասի երգերից: Խմում էր առիթից- առիթ: Սիրում էր գյուղը:

- Իմ բոլոր պատմվածքները մինչև թղթին հանձնելը մտքումս գրել եմ ձի նստած` գյուղից գյուղ շրջելիս,- ասում էր նա:

Զբոսնելիս կկռանար, կվերցներ մի հողակոշտ և ագահաբար կհամբուրեր:

- Ոչ մի հող այսպես չի բուրում, չէ,- հպարտանում էր Բակունցը: