Հետաքրքրություն կա, այն էլ՝ շատ մեծ․ Աստանայի գլխավոր մարզիչը՝ Հարոյանի մասին


14:49 , 17 մայիս, 2021

Armsport.am-ը գրում է.

«Աստանայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տիխոնովը մեկնաբանել է թիմի հայ պաշտպան Վարազդատ Հարոյանի՝ իսպանական «Կադիս» հնարավոր տեղափոխությունը․

«Հարոյանը փոքր-ինչ հիվանդ է։ Երեկ նա մեզ հետ մարզվեց, բայց հաջորդ օրն իրեն վատ զգաց։ Մենք որոշեցինք նրան հանգիստ տրամադրել»,- Տիխոնովի խոսքերն է փոխանցում Metaratings-ը։

-ԶԼՄ-ներում խոսվում է նրա՝ Իսպանիա հնարավոր տեղափոխության մասին։

-Չեմ ցանկանում դա մեկնաբանել։ Մենք խաղից խաղ առաջ ենք գնում։

-Իսկապես կա՞ նրա հանդեպ հետաքրքրություն։

-Հետաքրքրություն կա։ Այն էլ շատ մեծ։ Ով գիտի՝ ինչ կլինի հետագայում։