Անտարկտիկական սառույցների հալչումը շղթայական ռեակցիա կարող է առաջացնել. նոր ուսումնասիրություն է կատարվել


22:45 , 17 մայիս, 2021

Համաձայն նոր հետազոտության՝ անտարկտիկական սառցե վահանը կարող է տուժել շղթայական ռեակցիայի հետևանքով, քանի որ հալչող սառույցը մերկացնում է դրա տակ գտնվող ցամաքը, ինչն էլ հանգեցնում է ջերմաստիճանի բարձրացման և եղանակային պայմանների փոփոխությունների։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Geoscience ամսագրում։

Գիտնականներն օգտագործել են կլիմայի մոդելավորման եղանակը և միջին միոցենի ժամանակաշրջանի վերաբերյալ տվյալները, երբ ածխաթթու գազի ու գլոբալ ջերմաստիճանի մակարդակները նման են եղել այն տվյալներին, որոնք սպասվում են 21-րդ դարի վերջում։

Նրանք հայտնաբերել են, որ անտարկտիկական սառցե վահանն այժմ առավել անկայուն վիճակում է, քան ակնկալվում էր։ Երբ սառցե ծածկոցը հալչում է, դրա տակ գտնվող ցամաքը պակաս ջերմություն է անդրադարձնում, ավելի շատ է տաքանում և արագացնում սառույցների հալչումը։ Այս ամենը կարող է կտրուկ փոփոխել եղանակային պայմանները։

Նման իրավիճակ մոլորակի վրա առկա է եղել միջին միոցենի ժամանակաշրջանում, սակայն ոչ նույնությամբ։ Լրացուցիչ ուսումնասիրություններ են հարկավոր, որպեսզի առավել հստակորեն պարզ դառնան անտարկտիկական սառցե վահանի ապագայի մասին կանխատեսումները։ Սառույցը պատում է մայրցամաքի 98%-ը։