21:42 , 14 օգոստոս, 2013
Այսօր Քիշնևում տեղի ունեցած սարսափելի ավտովթարը խլել է 8 երիտասարդի կյանք:
Կարաոկե-ակումբ ընթացող մեքենան, որի ուղևորները եղել են ոչ սթափ վիճակում, մեծ արագության տակ կորցրել է կառավարումը և բախվել ճամփեզրի ծառին: Օգնության հասած փրկարար ծառայության աշխատակիցներն ու ոստիկանները մեծ դժվարությամբ են դուրս բերել տուժածների մարմինները` մասնատելով մեքենան: Ուղևորներից 6-ը տեղում մահացած են եղել, 2-ն էլ հիվանդանոցի ճանապարհին են մահացել: Զոհերից 5-ը տղա էին, 3-ը` աղջիկ: