40 միլիոն ռուբլի. ՌԴ պաշտպանության նախարարի կտավները և փայտե աշխատանքները վաճառվել են բարեգործական աճուրդում


20:33 , 15 մայիս, 2021

Tert.am-ը գրում է.

Բարեգործական աճուրդի ընթացքում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հեղինակած կտավների և փայտից պատրաստված աշխատանքների համար հանգանակվել է 40 միլիոն ռուբլի: Ամբողջ հասույթը կուղղվի ՌԴ ժողովրդական արտիստ, դերասան Կոնստանտին Խաբենսկի հիմնադրամին:

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնադրամի մամուլի ծառայությանը հղումով:

«Աճուրդի ընթացքում մեզ հաջողվել է հանգանակել 40 միլիոն ռուբլի, որը որպես աջակցություն կտրամադրվի Կոնստանտին Խաբենսկիի բարեգործական հիմնադրամին»,- մանրամասնել են մամուլի ծառայությունից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: