Հայաստան ներխուժած ադրբեջացիների հետ այսօրվա բանակցություններին մասնակցելու է Գեներալ Մուրադովը


13:20 , 15 մայիս, 2021
Գորիսի Ներքին Խնձորեսկում այսօր՝ ժամը 15.00-ին, նորից բանակցություններ են սկսվելու ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցի գրոհայինների հետ:

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ բանակցություններին ծասնակցելու է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը: