Ճանաչելով Ադրբեջանին ու Թուրքիային, ես վստահեցնում եմ, որ նրանց մոտ գործում է բորենու օրենքը՝ հարձակվում են, երբ հասկանում են, որ դու վախկոտ ես


09:33 , 15 մայիս, 2021
Յուրաքանչյուր նորմալ երկրում տարածքային ամբողջականությունը խախտած թշնամու 250 զինվորը գերի է վերցվում։
Մեր վախկոտները կարող են ասել, թե դա կարող է պատերազմի վտանգ ստեղծել։ Լավ ճանաչելով Ադրբեջանի ու Թուրքիայի տրամաբանությունը՝ ես վստահեցնում եմ, որ նրանց դեպքում միշտ գործում է բորենու օրենքը՝ հարձակվում են, երբ հասկանում են, որ դու թույլ ես ու վախկոտ։
Ի վերջո, թշնամուց կալանավորված 250 զինվորին մենք կկարողանանք որպես միջոց օգտագործել նաև հայ գերիներին վերադարձնելու համար։
Պետական մտածողություն և արժանապատվության գիտակցում է պետք ունենալ։