Francefootball. Զիդանը որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ


22:36 , 14 մայիս, 2021

Armsport.am-ը գրում է․

Զինեդին Զիդանն այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից: Այս մասին հաղորդում է francefootball-ը: 

Հաղորդվում է, որ ֆրանսիացի մասնագետն այս որոշումը կայացրել է մի քանի ամիս առաջ: Նույնիսկ եթե «Ռեալը» նվաճի Իսպանիայի չեմպիոնությունը, Զիզուն չի փոխի իր որոշումը:

Վերջերս խոսակցություններ կային այն մասին, որ մրցաշրջանի ավարտից հետո ֆրանսիացին կգլխավորի Թուրինի «Յուվենտուսը»: