Ինչու՞ կարևոր գերատեսչությունները, որոնց շատ հարցեր ունենք, չեն մասնակցում հրատապ նիստին. Թագուհի Թովմասյան (Video)


19:56 , 14 մայիս, 2021

Tert.am-ը գրում է.

Այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պահանջով ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ, որի օրակարգում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող կարգավիճակը։

Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց՝ ինչու՞ է ներկա միայն Արտաքին գործերի փոխնախարարը և որտե՞ղ են մյուս գերատեսչությունների ներկայացուցիչները:

«Կարևոր գերատեսչություններից ովքե՞ր են հրավիրված եղել և ի՞նչ հիմնավորմամբ են բացակայում գերատեսչությունների ներկայացուցիչները»,- հարցրեց Թագուհի Թովմասյանը:

Հարցին ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշեց՝ տեղյակ չէ, թե ինչ հիմնավորումներով են բացակայությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: