Փաշինյանը զանգել է Պուտինին


11:59 , 14 մայիս, 2021

Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի ու Ռուսաստանի Դաշնության ղեկավարների հեռախոսազրույցը:
«Սահմանային վերջին միջադեպի վերաբերյալ մտքերի փոխանակության ժամանակ Պուտինը ընդգծել է 2020թ֊ի նոյեմբերի 9֊ի հայտարարության բոլոր դրույթների և մասնավորապես՝ կրակի դադարեցման ռեժիմի խստորեն պահպանման անհրաժեշտությունը»,-ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։