Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի միջոցով լուծում գտնել՝ տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար


03:33 , 14 մայիս, 2021
Մայիսի 13-ին Հանրապետության Նախագահը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացողզարգացումների առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանրապետության Նախագահը հիշեցրել է այն կարևորությունը, որ Ֆրանսիան տալիս է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ընդգծել Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերիանհապաղ դուրս բերման անհրաժեշտությունը։
Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին `այս տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար: