«Մայիսի 9֊ին նիկոլին աղ ու հացով դիմավորող գեղարքունիքցիներ, հը՞, լա՞վ եք, հարսները լա՞վ են, պատրաստվե՞լ են»․ Ալվինա Աղաբաբյան


00:41 , 14 մայիս, 2021

ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «6 ամիս է, մեր 400 կմ-ից ավել սահմանը լրիվ մերկ է, դիրքապահ չկա։

6 ամիս է, բղավում ենք, որ թուրքն առաջ է գալու։

Մի շաբաթից ավել է, սահմանին թշնամին զորք է կուտակում։

Ինչու՞ մինչև հիմա պահեստազորի գոնե մասնակի հավաք չի կազմակերպվել։

50000 զորահավաք արա, զենք տուր ու տար ամեն 8-10 մետրի վրա գոնե մեկին կանգնացրու, տեսնեմ թուրքը ռիսկ կանի՞ առաջ գա։ Ինչի՞ դա արված չի, հը՞։

Պատասխանեմ։

ՀՀ տարածքը պահելու խնդիր նիկոլը չունի։ Նրա նպատակը մեկն է` մնալ իշխանության ու վերջնական կործանել Հայաստանը։

Մայիսի 9֊ին նիկոլին աղ ու հացով դիմավորող գեղարքունիքցիներ, հը՞, լա՞վ եք, հարսները լա՞վ են, պատրաստվե՞լ են»։