ԱՄՆ-ն պետք է արձագանքի ՀՀ Սյունիքի մարզ Ադրբեջանի ներխուժմանը, որ վերջինս հասկանա՝ իր չարագործությունների համար լուրջ հետևանքների առաջ է կանգնելու. Մենենդես


00:36 , 14 մայիս, 2021

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Սյունիքում ադրբեջանական ուժերի անօրինական առաջխաղացմանը:

«Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումն Ադրբեջանի զորքերի կողմից վտանգավոր և ագրեսիայի անօրինական դրսևորում է, որն ընդգծում է այն մշտական վտանգը, որի առաջ կանգնած է հայ ժողովուրդը: Այսօր ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հետ իմ զրույցից հետո պարզ դարձավ, որ Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը որպես ամբողջություն պետք է արձագանքի այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարագործությունների համար լուրջ հետևանքների առաջ է կանգնելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ