Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ եղանակային պայմանների բարելավմանը զուգահեռ «ադրբեջանական սահմանապահ զորքերը տեղակայվում են իրենց դիրքերում»


23:36 , 13 մայիս, 2021
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են, որ Բաքուն զարմացած է և «անթույլատրելի է համարում սահմանային իրադարձությունները քաղաքական նպատակներով օգտագործելու փորձերը»:

«2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ ադրբեջանական սահմանապահ զորքերը եղանակային պայմանների բարելավմանը զուգահեռ տեղակայվում են մեր երկրի դիրքերում՝ Հայաստանի հետ սահմանկից Լաչինի (Բերձոր) և Քելբաջարի (Քարվաճառ) շրջաններում, որոնք բարդ լեռնային ռելիեֆ ունեն: Այդ գործընթացը տեղի ունենում սովորական և համակարգային ռեժիմով»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունից հայտարարել են, որ «անկախության վերականգնումից հետո երկու երկները հասկանալի պատճառներով պետական սահման չեն ունեցել, և այդ պատճառով բարդ տեխնիկական գործընթաց է տեղի ունենում»: