Պաշտոնական․ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կկայանա Պորտուգալիայում


15:29 , 13 մայիս, 2021

Armsport.am-ը գրում է.

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի» – «Չելսի» հանդիպումը տեղափոխվել է Պորտուգալիայի Պորտու քաղաքի «Դրագյո» մարզադաշտ, ասվում է ՈւԵՖԱ-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Սկզբնապես հանդիպումը պետք է կայանար Ստամբուլի (Թուրքիա) «Աթաթուրք» մարզադաշտում:

Վերջերս երկրում տեղի ունեցավ կորոնավիրուսի բռնկում: Դրանից հետո հաղորդվեց, որ ՈւԵՖԱ-ն քննարկում է եվրագավաթային գլխավոր մրցաշարի որոշիչ հանդիպումը այլ երկիր տեղափոխելու տարբերակը: Մասնավորապես նշվում էր, խաղը կարող էր տեղի ունենալ Անգլիայում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՈւԵՖԱ-ն և Բրիտանիայի կառավարությունը քննարկում են եզրափակիչը Ստամբուլից տեղափոխելու հնարավորությունը, քանի որ Թուրքիան ընդգրկված է երկրների կարմիր ցուցակում, որտեղից վերադառնալիս պահանջվում է պարտադիր կարանտին: