Չինաստանում կտուգանեն ռեստորաններում և սրճարաններում ուտելիքը մինչև վերջ չուտելու համար. ի՞նչ նպատակ ունի օրենքը


22:45 , 13 մայիս, 2021

Մանուկ հասակում բոլորիս ասել են, որ ափսեի պարունակությունը վերջացնելը կարևոր է, և իրականում շատ մարդկանց մոտ այդ երևույթը հետագայում սննդային խնդիրներ է առաջացրել։

Չինաստանի կառավարությանը բնակիչների՝ չափից շատ ուտելը, կարծես, չի անհանգստացնում։ Վերջերս պետությունում ընդունվել է օրենք, համաձայն որի՝ հանրային սննդի կետերում սնունդ պատվիրելիս մարդիկ պարտավորվում են դրանք մինչև վերջ ուտել, հակառակ դեպքում կտուգանվեն։

Դեռևս պարզ չէ, թե ինչպես կհաշվարկվի տուգանքի չափը, սակայն չինացի պետական գործիչները ոգևորված են։ Ըստ Ցզան Թևեյի՝ գաղափարն ուսումնասիրող կոմիտեի մամուլի քարտուղարի, այս մեթոդը կօգնի պետության մասշտաբներով լուծել սննդի մնացորդների գերխնդիրը։ Նոր կանոնները կստիպեն մարդկանց սրճարաններում և ռեստորաններում ավելի երկար մտածել պատվիրելուց առաջ։

Այս գաղափարը լուրջ քննադատությունների է արժանացել Weibo սոցիալական ցանցում։ Այլ արձագանք չինացիներից սպասել հնարավոր չէր, քանի որ վերջիններս շատ են սիրում ռեստորաններ այցելել և պատվիրել տարատեսակ ուտեստներ։