ԱԳ նախարարը ինչ-որ բան ասաց Փաշինյանի ականջին ու շտապ դուրս եկավ դահլիճից (Video)


11:57 , 13 մայիս, 2021

Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ կառավարության նիստը դեռ չավարտված` դահլիճից դուրս եկավ ԱԳ նախարար Արա Այվազյանը:

Մենք նրան մոտեցանք` մի քանի հարց ուղղելու, հատկապես Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, բայց Այվազյանը շտապեց դուրս`հընթացս նետելով. «Կներեք, հանդիպման եմ»:

Նշենք, որ Այվազյանի`նիստի կեսից դուրս գալը անակնկալ էր, մենք նկատեցինք, որ նիստի ընթացքում վարչապետի արարողակարգի պատասխանատուն մոտեցավ նախ Փաշինյանին, նրա ականջին ինչ-որ բան շշնջաց, ապա մոտեցավ ԱԳ նախարարին ինչ-որ բան ասաց, որից հետո Արա Այվազյանը մոտեցավ Փաշինյանին, նրան ինչ-որ բան ասաց ու շտապ դուրս եկավ դահլիճից: