Կան վայրեր, որտեղ ռելիեֆը բարդ է, և հակառակորդը տեղակայման գործընթաց չէր արել, հիմա դա են անում, մեր զինուժն էլ հետևում է, որ առաջ չգան. Գնել Սանոսյան (Video)


11:50 , 13 մայիս, 2021

Tert.am-ը գրում է.

Սահմանագծի փոփոխությունից հետո կան վայրեր, որտեղ բնակլիմայական պայմանները, ռելիեֆը շատ բարդ են և որոշ հատվածներում հակառակորդը տեղակայման գործընթաց չէր արել, հիմա եղանակային պայմանները փոխվել են տեղակայման պրոցես են անում, մեր Զինված ուժերն էլ հետևում է, որպեսզի իրենք իրենց տեղակայման վայրերից առաջ չգան, քանի որ ռելիեֆը բարդ է, հեշտ չէ սահմանագիծը որոշել, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Հայաստանի պետական սահմանը պահպանվել է՝ մեկ-երկու տեղ լանջով սահմանագիծ կար, որը մերոնք պնդում էին, որ պետք է այդ հատվածից ներս նստեն, որն ընթացքում կարգավորվեց: Երեկ ես եղել եմ Վերին Շորժայում, եղել եմ այն հատվածում, որտեղ այդ աշխատանքներն են, և մեր Զինված ուժերը աշխատում է, քարտեզները կան, սա այն նույն պրոցեսն է, որը կար նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: