Tert.am-ը գրում է.
Նորվեգիայի իշխանությունները AstraZeneca պատվաստանյութը վերջնականապես հանել են Covid-19-ի դեմ պատվաստումների ծրագրից: Այս մասին գրում է RT-ն:
The Local-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնել է Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը:
AstraZeneca-ի օգտագործումը Նորվեգիայում դադարեցվել է մարտի 11-ից՝ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների կասկածների պատճառով: