Tuttojuve. Պիրլոյի և Յուվենտուսի ֆուտբոլիտների միջև հարաբերությունները լարված են


16:13 , 12 մայիս, 2021

Armsport.am-ը գրում է.

«Յուվենտուսի» ֆուտբոլիստները կորցրել են հավատը թիմի գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյի նկատմամբ:

Tuttojuve-ն հայտնում է, որ այս պահին իտալացի մասնագետի և ակումբի ֆուտբոլիստների հարաբերություններն ամենացածր մակարդակում են: Ֆուտբոլիստները չեն ցանկանում իրենց վրա վերցնել «Յուվենտուսի» աղետալի մրցաշրջանի պատասխանատվությունը: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում կողմերի հարաբերությունները սրվել են:

Բացի այդ, թուրինյան ակումբի խաղացողներին դուր չի եկել Պիրլոյի հրապարակային հայտարարությունները կիսապաշտպան Ուեսթոն Մաքքենիի ավելորդ քաշի վերաբերյալ: Ֆուտբոլիստները կարծում են, որ այդպիսի բաներ չպետք է ասվեն լրատվամիջոցներին:

Ավելի վաղ «Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը հայտարարել էր, որ Պիրլոն հաջորդ մրցաշրջանում կշարունակի մարզել թիմը: