16:41 , 14 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Մրջյունների որոշ տեսակներ լուրջ սպառնալիք են ամբողջ աշխարհի բնապահպանության համար: Այդ մասին հաղորդվում է իսպանական Կատալոնիայի Ժիրոնի համալսարանի գիտնականների հետազոտության մեջ:
Գիտնականները հաշվել են մրջյունների ավելի քան 750 տեսակ, որոնց տարել են իրենց համար նոր տարածքներ նավերով և ինքնաթիռներով:
Այդ տեսակներից շատերն արդեն գաղութներ են ստեղծել՝ աստիճանաբար դուրս մղելով տեղի տեսակներին: