Արցախ տանող ճանապարհին նկարահանումն արգելված է, 7 հենակետից մեկում են միայն ռուս խաղաղապահներ և ադրբեջանցի զինվորականներ (Video)


18:05 , 11 մայիս, 2021

Tert.am-ը գրում է.

Բերձոր–Շուշի ճանապարհից աջ թեքվելիս կյանքն այլևս առաջվանը չէ: Մայրուղին նախկինում մայիսին պարտադիր տանում էր Շուշի: Այսօր դա բացառված է, նայում ենք երկար, ու ծուռվիզ երեխայի պես լուռ հեռանում:

Ճանապարհին խաղաղապահներն են, վերևում՝ ադրբեջանցիները, ներքևում՝ մենք, հայացքներս դեպի Ղազանչեցոց, որը վերքոտ է, վիրավոր ու լքված: Նոր տերերի ձեռքին կարծես խաղալիք:

Խաղաղապահներն արգելում են նկարել ու ձայնագրել, 7 տարբեր հենակետում ստուգում են անձնագրերը, բեռնախցիկը և մաղթում բարի ճանապարհ:

Կյանքը Ստեփանակերտում եռում է: Մարդիկ ապրում են ապագայի հույսով: Չեն հավատում իշխանության խոստումներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: