Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հոկեյի Գիշերային լիգայի խաղի ժամանակ դուրս է եկել սահադաշտ և ողջունել հոկեյիստներին։ Ռուսաստանի առաջնորդն ավանդաբար հոկեյի դաշտ է դուրս գալիս 11 համարի մարզահագուստով, գրում է Daily Mail-ը։
Հայտնի է, որ հոկեյի Գիշերային լիգայի խաղին ներկա են գտնվել մի շարք պետական գործիչներ, այդ թվում՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Դուք ոչ միայն ձեր կյանքը դարձնում եք ավելի պայծառ, ավելի հետաքրքիր, ավելի գեղեցիկ, ավելի իմաստալից, այլև հիանալի օրինակ եք ծառայում միլիոնավոր այլ մարդկանց համար», - ասել է Պուտինը՝ հավելելով, որ «հոկեյը երկարացնում է կյանքը»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: