նիկոլի ոտքերը պաչող ու հակոբյանն աննային լայն ժպիտով դիմավորող սգավոր ծնողների վրա ես վաղուց այլևս չեմ զարմանում, որովհետև շատ տարիներ առաջ մի դեպք լսեցի


13:03 , 11 մայիս, 2021
Ցավոք մեզ բաժին հասավ տեսնել այն, ինչ տեսնում ենք այսօր. թոռան հետ եկեղեցում նկարված, բայց աշխարհի տակի քֆուրները գրող տատիկների, սգավոր ծնողների, որոնք պատրաստ են պաչել նիկոլի ոտքերը, մանկավարժների, ովքեր ասում են՝ «լավ ա արել, տվել ա Ղարաբաղը», անհայրենիք սփյուռքահայերի, ովքեր կողմ են, որ նիկոլն անգամ Սյունիքը տա, միայն թե չգնա, իրանց անտեր չթողի, էրատոյին գրկաբաց ու ժպիտը դեմքին ընդունող սգավոր ծնողների...
Էս բոլոր մարդկային արատները որքան էլ շոկային են իրենց անսպասելի մեծ քանակի պատճառով, բայցև նույնքան սպասելի են։ Համենային դեպս՝ ինձ համար։ Պատմեմ, թե ինչու։
Շատ տարիներ առաջ բանակում դեպք էր պատահել. մի զինվորի համածառայակիցները այնքան էին ծեծել ու այդ տղան հոգեկան շեղումներ էր ստացել։ Հիշում եմ՝ մեծ աղմուկ բարձրացավ։ Որոշ ժամանակ անց տղայի հայրը մտնում է այդ ժամանակվա պաշտպանության նախարարի մոտ ու ասում. «էղածն էղած ա, էրեխու առողջությունը էլ հետ չես բերի, մի հատ 3110 առեք, դրեք տակս, սաղ նորմալ կլնի»...
Ու այսօր, երբ զոհվածների հարազատների մասնակցությամբ տարբեր միջադեպերի ենք ականատես լինում, ինձ մոտ առաջին արձագանք շոկային է լինում, հետո, մի քանի րոպե անց, ամեն ինչ տեղն է ընկնում։ Երբ շատերը նրանց մեղադրում են փողով ակցիաներ անելու մեջ, ես ոչ կտրականապես հերքում եմ դա, ոչ էլ հաստատում։ Հնարավոր է, չի բացառվում։ Բայց շատ հաճախ դա անվճար անողներ էլ կան...
Նմանատիպ մարդիկ միշտ եղել են, կան ու կլինեն։ Ուղղակի մենք, լինելով առաքինի, միշտ ակնկալում ու հավատում ենք, որ չենք տեսնի մի այնպիսի բան, որը հարիր չէ զոհվածի ծնողին։ Բայց ցավոք, միշտ չէ, որ մեր ուզածով է լինում։