Կենտրոնի թաղապետի տեղակալի կողմից ծեծի ենթարկվածի վիճակը գնահատվում է բավարար


13:28 , 11 մայիս, 2021

Hraparak.am-ը գրում է.

Գրել էինք, որ Կենտրոնի թաղապետի տեղակալը ծեծի է ենթարկել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանին, ջարդուփշուր արել նրա աշխատասենյակը։ Մարգարյանին տեղափոխել են հիվանդանոց։

«Հրապարակին» Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ  Շուշան Դանիելյանը տեղեկացրեց ,որ Մ․Մ․-ի վիճակը գնահատվում է բավարար, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում։