Տանջվում ենք, բայց մեջը բան չկա, ամեն ինչ թանկանում է․ գյուղացիներն իրենց խնդիրները ներկայացրին Արթուր Վանեցյանին (Video)


13:17 , 11 մայիս, 2021

Tert.am-ը գրում է.

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այցելել էր Ուրցաձոր համայնք՝ հանդիպելու քաղաքացիներին, զրուցելու, հասկանալու խնդիրները։ Արթուր Վանեցյանը գյուղի երեխաների հետ նաև ֆուտբոլ խաղաց և հյուրընկալվեց գյուղացիներից մեկի տանը։

«Տանջվում ենք, բայց մեջը բան չկա, ամեն ինչ թանկանում է»,–նշում էին գյուղացիները և  բարձրացնում կաթի մթերման խնդիրը՝ հայտնելով, որ բոլոր գյուղացիները վարկեր ունեն։

 Արթուր  Վանեցյանն իր մտահոգությունը հայտնեց, որ Գյուղատնտեսության նախարարությունը փակվել է և կարևորեց բիզնես-խորհրդատու տրամադրելու հարցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: