Armsport.am-ը գրում է.
Գերմանիայի հավաքակնաի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը ցանկանում է հավաքականում կրկին տեսնել «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերին, ով հավանաբար կընդգրկվի Եվրո-2020-ի համար հայտացուցակում:
Ըստ Bild-ի, մարզիչն անձամբ է զանգահարել 31-ամյա ֆուտբոլիստին՝ խոսելու նրան Բունդեսթիմ վերադարձնելու իր ծրագրերի մասին:
2018-ի նոյեմբերից Մյուլերը չի հրավիրվում Գերմանիայի հավաքական: Դա Լյովի անձնական որոշումն էր: Հարձակվողը 100 հանդիպում է անցկացրել հավաքականի կազմում, դարձել է 38 գոլի եւ 36 գոլային փոխանցման հեղինակ:
Եվրո-2020-ի խմբային փուլում Գերմանիան կհանդիպի Ֆրանսիայի, Պորտուգալիայի և Հունգարիայի հետ: