Չինգիզխանն իր զինվորներին արգելում էր լվացվել ու լողանալ. ո՞րն էր պատճառը


20:30 , 11 մայիս, 2021

Չինգիզխանը պատմության մեջ է անցել որպես ամենադաժան, սակայն միաժամանակ ամենահաջողակ առաջնորդներից մեկը։ Թվում է՝ նրա զինվորներն ամենախիզախ, ճկուն և խելացի մատիկներն էին, որոնք ոչնչից չէին վախենում։ Սակայն իրականում նրանց համար գոյություն ուներ մի խիստ, բայց արտասովոր արգելք։ Չինգիսխանի զինվորներին արգելվում էր լվացվել։

Քանի որ հնում գիտությունը զարգացած չէր, մոնղելները ևս սնահավատություններ ունեին այսօր մեզ համար ամենասովորական բնության երևույթների վերաբերյալ։ Մոնղոլի համար ամենամեծ անեծքը ուժեղ կայծակի ժամանակ անձրևի տակ հայտնվելն էր։ Համարվում էր, որ այդ ժամանակ բարկանում է ամենամեծ աստվածներից մեկը՝ Թենգրին։

Կայծակից մոնղոլներն ավելի շատ էին տուժում, քան մյուսները. հարթավայրերը, հագուստի և զենքերի վրա ամրացված մեծ քանակությամբ երկաթները նրանց «մագնիսներ» էին դարձնում երկնային էլեկտրականության համար։

Բացի սրանից, ևս մի արգելք գոյություն ուներ. զինվորներին արգելվում էր լվացվել, լողանալ։ Բանն այն է, որ համաձայն հին հավատալիքների՝ գետում լողալը հավասարվում էր բնության սուրբ տարրերից մեկի՝ ջրի պղծմանը։

Համարվում էր, որ ջուրը մտնող կեղտոտ մարդը ոչ միայն վնասում է ինքն իրեն՝ մաքրելով աստվածների օրհնությունը, այլև անարգանք է դրսևորում գերբնական ուժերի նկատմամբ։

Հատկանշական է, որ այս արգելքը վերաբերվում էր միայն մեծահասակներին. երեխաներին և դեռահասներին թույլատրվում էր լվացվել ու լողանալ, սակայն ոչ այնքան հաճախ՝ողջ երիտաարդության ընթացքում միայն չորս անգամ։