Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետեւանքով 1 կնոջ տեղափոխեցին հիվանդանոց


13:28 , 10 մայիս, 2021

News.am-ը գրում է.

Երեւան քաղաքի Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկում Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթարի հետեւանքով մեկ կնոջ քիչ առաջ շտապ օգնության աշխատակիցները տեղափոխեցին հիվանդանոց։

Կադրում երեւում է, որ քաղաքացուն դուրս են բերում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից։

NEWS.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնեցին, որ ավտովթարը տեղի է ունեցել «Nissan» եւ «Mercedes» մակնիշի ավտոմեքենաների միջեւ։

Նշենք, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան էլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենաներից է։

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են։