Բաշար Ասադի դեմ կռվող Սաուդյան Արաբիան 10 տարի անց պաշտոնապես սկսում է բանակցել Սիրիայի հետ


10:35 , 10 մայիս, 2021
Եվս մի կարևոր տարածաշրջանային զարգացում, որն անխուսափելիորեն պետք է լիներ մեր ուշադրության կենտրոնում։
Անցնող երկուշաբթի Դամասկոս է ժամանել Սաուդյան Արաբիայի հետախուզության պետը, որտեղ քննարկվել են Սիրիայի և Ս. Արաբիայի միջև հարաբերությունները։
Այո՛, ճիշտ հասկացաք։ 2011 թվականից մինչև այսօր Սիրիայի օրինական իշխանության՝ Բաշար Ասադի դեմ կռվող ու վերջինիս տապալելու համար հսկայական ջանքեր գործադրած և փորձեր արած կոալիցիայի հիմնական անդամներից մեկը՝ Սաուդյան Արաբիան 10 տարի անց պաշտոնապես սկսում է բանակցել Սիրիայի հետ։
Ասադը, իսկ իր թիկունքին՝ Իրանը և ՌԴ-ն, տարածաշրջանում հերթական հաղթանակն են գրանցում։
Բայց առավել կարևոր է այն, որ միևնույն ժամանակ Սաուդյան Արաբիան Իրանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ևս մեկ քայլ է արել. դեռևս մարտ ամսին երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև խորհրդակցություններ են սկսվել։
Այլ խոսքով. Սիրիան և Իրանը հետևողականորեն վերականգնում են խարխլված դիրքերը։ Այսպես է լինում, երբ պետությանդ առաջնորդը մինչև վերջ պայքարում է հանուն պետության պահպանման և ազգային շահերի։ Ասադը 21-րդ դարում այդպիսի առաջնորդի օրինակ է (շատերի համար՝ անսպասելիորեն), որքան էլ որ համապատասխան շրջանակներ նրան ներկայացնեն որպես բռնապետ։
Դե իսկ Իրանի տարածաշրջանային քաղաքականության արդյունավետության մասով իրանագետները դեռ կպատմեն։
Մեզ մնում է միայն հուսալ, որ երբ Հայաստանում լինել ազգային ուժեր, ապա իրենց առաջնային խնդիրն է լինելու Հայաստանը «վերադարձնել» Մերձավոր Արևելք՝ դրանից բխող դաշինքներով ու համագործակցությամբ։