Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակներ են դրվել հանուն հաղթանակի և խաղաղության իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին


11:45 , 9 մայիս, 2021
Հարգանքի տուրք՝ հանուն հաղթանակի և խաղաղության իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան Հաղթանակի և խաղաղության տոնի ու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին և Հաղթանակ զբոսայգում՝ Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ: