Մասիս քաղաքի Սբ. Թադեոս եկեղեցու Հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանն այցելել է պատերազմից հայտնի Արտյոմիկի ընտանիքին (Photo)


00:21 , 9 մայիս, 2021
Այսօր՝ Մասյացոտն Թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս. Սարոյանի օրհնությամբ, Մասիս քաղաքի Սբ. Թադեոս եկեղեցու Հոգևոր հովիվ Տ. Մխիթար քհն. Ալոյանը այցելեց Արցախից տեղահանված մայր և որդի՝ Գոհար և Արտյոմ Առաքելյանների ընտանիք: Տեր Հայրը կատարեց տնօրհնեքի արարողություն, այնուհետև զրույց ունեցավ նրանց հետ:
Երկու տարեկան Արտյոմին հանրությունը կհիշի դեռևս 2020թ. Սեպտեմբեր 27-ին Հայոց Արցախ աշխարհի դեմ սանձազերծված թուրք-ազրբեջանական ահաբեկչական պատերազմի օրերից՝ որպես «հայ զինվորի գտած փոքրիկը»:
Ըստ մամուլի հրապարակումների՝ մայրն ու որդին Քաշաթաղի շրջանի, Գետամեջ գյուղի վերջին բնակիչներն են եղել, որոնց հայ զինվորները հայտնաբերել և փրկել են, մինչ գյուղը կանցներ թշնամուն: Արցախից դուրս գալուց հետո ընտանիքը հայտնվել էր Գորիս քաղաքում՝ անորոշ պայմաններում: Եվ միայն Մասիսի բնակիչ Գարիկ Ստեփանյանի հոգատարության և հետևողական ջանքերի շնորհիվ էր, որ Գոհար և Արտյոմ Առաքելյանները սույն թվականի մարտի 7-ից բնակություն հաստատեցին Մասիս քաղաքում:
Ընտանիքի ողջ խնամքը այս պահին Գարիկն ու ընկերներն են հոգում:
Տեր Մխիթարը քաջալերանքի խոսքեր հղեց երկուստեք՝ թե՛ Գոհար Առաքելյանին և թե՛ Գարիկ Ստեփանյանին՝ խոստանալով Առաքելյանների խնդիրը ներկայացնել Մասյացոտնի Թեմի Առաջնորդի ուշադրությանը:
Возможно, это изображение (2 человека, ребенок и люди стоят)
Возможно, это изображение (4 человека, люди стоят и в помещении)
Возможно, это изображение (2 человека, люди стоят и в помещении)
Возможно, это изображение (2 человека, люди стоят и в помещении)