Մի օր ես կպատմեմ, թե Շուշիի օպերացիայի կեսից ով է փախել հրամանատարական կետից ու ով է կապվել նրա հետ ռացիայով ու ասել՝ «վե՛ր ընկի տեղդ»


00:16 , 9 մայիս, 2021
Մի օր ես կպատմեմ, թե Շուշիի օպերացիայի կեսից ով է փախել հրամանատարական կետից ու ով է կապվել նրա հետ ռացիայով ու ասել՝ «վե՛ր ընկի տեղդ»։ Կներեք, որ այսպես եմ շնորհավորում Շուշիի ազատագրման օրը. ինչպիսին իրականությունն է, այնպիսին էլ շնորհավորանքն է։
Վերջին պարտությունը պիտի ստիպի վերհանել պատմության բոլոր ծալքերը, վերարժևորել այն ու այլևս ավազի վրա չկառուցել մեր ինքնությունն ու պատմական հիշողությունը։