Պղնձի գինը ռեկորդային բարձր մեծության է հասել սակարկությունների ընթացքում


22:11 , 8 մայիս, 2021

168.am-ը գրում է․

Լոնդոնի մետաղների բորսայում կայացած սակարկությունների ընթացքում պղնձի գինն աճել է 1,59 տոկոսով՝ հասնելով մեկ տոննայի դիմաց 10,307 հազար դոլարի, վկայում են առեւտրական հարթակի տվյալները Երեւանի ժամանակով 12:54-ի դրությամբ։

Այսպիսով, պղնձի գինը գտնվում է ռեկորդային բարձր մեծության վրա:

Bloomberg գործակալության վերլուծաբանները գնանշումների աճը կապում են կորոնավիրուսի համավարակից հետո տնտեսության վերականգնման հեռանկարների առիթով ներդրողների լավատեսության հետ: Գործակալության տվյալներով՝ տնտեսության աճի ակնկալիքները խթանում են ամբողջ աշախարհի շուկաներում մետաղների գների աճը: Այսպես, երկաթի հանքաքարի գինը գերազանցել է մեկ տոննայի դիմաց 200 դոլարի ռեկորդային նշագիծը, իսկ անագի գինը ցուցադրում է ամենաբարձր ցուցանիշները վերջին տասը տարում, նշում է Bloomberg-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: