Ավտովթար Արագածոտնի մարզում. ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի զինծառայողը ՎԱԶ-21102-ով բախվել է քարերին. վիրավորը նույնպես զինծառայող է


21:17 , 8 մայիս, 2021

Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:  

Ժամը 14:20-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Նիկոլայ Բաբայանը՝ իր վարած ՎԱԶ-21102 մակնիշի ավտոմեքենայով, Թալին-Շղարշիկ միջհամայնքային ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախակողմյան կողնակ, և բախվել քարերին:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 43-ամյա Նորայր Հարությունյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:  

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:   Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանը, Վահագն Էլոյանն ու Անուշավան Աղաջանյանը:   Փաստի առթիվ Ա. Աղաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:  

Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդն ու վիրավորը ծառայում են ՀՀ ՊՆ թիվ N բանակային կորպուսում:  

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: